Մենք արդեն տեղափոխել ենք` 18,725,635 կգ 2,506,287 կմ․

Հեռ` +(374) 41 27-07-07
+(374) 10 27-07-07

Մեզ հետ, հեռավորությունը խոչընդոտ չէ, այլ հնարավորություն.

Վարչապետի մեկ հրամանից հետո Մաքսայինում հանկարծ ահագին բան փոխվեց.

Գործարար, «Կասեցում» շարժման անդամ Սամսոն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Մաքսայինում հանկարծ ահագին բան փոխվեց, մանր բիզնեսի ներկրած ապրանքներն արդեն մաքսազերծվում են ինվոյսի հիման վրա: Քանի տարի պայքարում էինք, որպեսզի մաքսազերծումն արվեր ինվոյսային արժեքով, ասում էին՝ անհնար բան է: Վարչապետի մեկ հրամանից հետո, դարձավ հնարավոր: Այնպես, որ հարգելի գործարարներ, շնորհավորում եմ, այսուհետ ձեր ապրանքները կմաքսազերծվեն իրական գներով, վերջացավ ընտրովի, հորինված, քմահաճույքներով նշանակվող մաքսային արժեքների դարը»: