ՀՀ գյուղատնտեսության նախարարին ու Պետական եկամուտների կոմիտեի նախագահին հանձնարարվել է մեկշաբաթյա ժամկետում մաքսային կենտրոններում, մեկ պատուհանի սկզբունքով, ապահովել գործընթացի էական պարզեցում եւ մշակել այն կիրարկելու մեխանիզմներ։
«Հիմա բարենպաստ շրջան է մրգերի արտահանման համար, սակայն, դրանց մաքսազերծման ու բացթողնման գործընթացը ժամանակատար է ու ոչ արդյունավետ։ Մտահոգիչ է այն հանգամանքը, որ տնտեսվարողների համար չի գործում մեկ պատուհանի սկզբունքը»,- ընդգծել է վարչապետը։