Պտուղ-բանջարեղեն արտահանողները Լարսի ճանապարհով կարող են կազմակերպել իրենց բեռնափոխադրումները. Գյուղնախ

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է, որ Լարսի ճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, և հանրապետության պտուղ-բանջարեղեն արտահանողները կարող են անարգել կազմակերպել իրենց բեռնափոխադրումները:
Նշենք, որ Վերին Լարսի ավտոճանապարհը բաց կլինի այսօր ժամը 06.00-20.00-ը։