Մենք արդեն տեղափոխել ենք` 18,725,635 կգ 2,506,287 կմ․

Հեռ` +(374) 41 27-07-07
+(374) 10 27-07-07

Մեզ հետ, հեռավորությունը խոչընդոտ չէ, այլ հնարավորություն.

Հայ բեռնափոխադրողները կկարողանան գումար վաստակել ԵՏՄ երկրներում

Հայ բեռնափոխադրողները կկարողանան գումար վաստակել ԵՏՄ երկրներում

PanARMENIAN.Net - Կառավարության նիստում որոշում է կայացվել, որը թույլ կտա զգալիորեն կրճատել միջազգային բեռնափոխադրման ծախսը և թույլ կտա հայ բեռնափոխադրողներին լրացուցիչ գումար վաստակել:

Կառավարությունը փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ «Կաբոտաժային փոխադրումների ազատականացման փուլային ծրագրի» պահաջներն ապահովելու նպատակով:

Որոշմամբ կանոնակարգվելու են ԵՏՄ անդամ պետություններում հաշվառված միջպետական բեռնափոխադրողների կողմից ՀՀ տարածքում կաբոտաժային փոխադրումները: Հայ բեռնափոխադրողներին կթույլատրվի միջպետական բեռնափոխադրումն ավարտելուց հետո իրականացնել կաբոտաժային բեռնափոխադրում, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:

ՀՀ-ում հաշվառված բեռնափոխադրողները միջպետական բեռնափոխադրում կատարելուց հետո ԵՏՄ անդամ պետության տարածքում կարող են իրականացնել մեկ կաբոտաժային բեռնափոխադրում։ Դա հնարավորություն կտա զգալիորեն կրճատել միջազգային բեռնափոխադրման ծախսը և կհանդիսանա լրացուցիչ եկամուտի աղբյուր հայ բեռնափոխադրողի համար: Ինչպես ասվել է կառավարության նիստում, արդյունքում հայ բեռնափոխադրողները տվյալ բնագավառում կկատարեն ներդրումներ, ինչը կնպաստի տրանսպորտային պարկի թարմացմանը, միջպետական բեռնափոխադրումների զարգացմանը:

Ներկայումս Հայաստանի Հանրապետության և այլ պետությունների միջև տրանսպորտի բնագավառում կնքված միջազգային համաձայնագրերի պահանջներին համապատասխան ՀՀ-ում և այլ պետություններում ավտոմոբիլային տրանսպորտով կաբոտաժային բեռնափոխադրումներն արգելվում են: Սակայն 2015թ. հունվարի 1-ից ՀՀ ԵՏՄ-ին անդամակցելուց հետո տրանսպորտի բնագավառի քաղաքականության հիմնական ուղղություններից մեկը համարվում է անդամ պետությունների տարածքում կաբոտաժային փոխադրումների ազատականացումը: