Մենք արդեն տեղափոխել ենք` 22,975,635 կգ 3,485,000 կմ․

Հեռ` +(374) 41 27-07-07
+(374) 10 27-07-07

Մեզ հետ, հեռավորությունը խոչընդոտ չէ, այլ հնարավորություն.

Մեր գործը. հեռավորությունը հնարավորության վերածելն է՝ մեր աշխատանքի և որդեգրած արժեքների միջոցով:

Մեր մասին

Մենք գործունեություն ենք ծավալում բեռնափոխադրումների ոլորտում արդեն 5 տարի, որոնց ընթացքում ձեռք ենք բերել վստահելի գործընկերներ: Մեր գործունեության հիմնական ուղղությունը դա ավտոբեռնափոխադրումներն են ԱՊՀ երկրներից և Եվրոպայից: Մեր կազմակերպությունը ունի իր սեփական մեքենաները, որոնք գտնվում են անթերի վիճակում և միշտ պատրաստ են ամենակարճ և անվտանգ ձևով կազմակերպել Ձեր բեռերի տեղափոխումը: Բացի սեփական տրանսպորտային միջոցներից ընկերության տիրապետության տակ են գտնվում Մեր գործընկերների հարյուրավոր տրանսպորտային միջոցները, որոնք հնարավորություն են տալիս ամենակարճ ժամկետներում գտնել Ձեր նախընտրած վայրում Ձեզ անհրաժեշտ տրանսպորտային միջոցները:

Առաջին անգամ Հայաստանում, բեռնափոխադրման ոլորտում օգտագործվել են թվային տեխնոլոգիաներ, որոնք հնարավորություն են տալիս պատվիրատուներին և փոխադրողներին մեկ ընդհանուր հարթակում, 24/7 ռեժիմով տեղադրել և ստանալ բեռնափոխադրման պատվերներ։
Մասնավորոպես․
  •  պատվիրատուների համար ստեղծվել է բջջային  DGS truck հավելվածը, որը ունի նաև web  տարբերակ համակարգչով աշխատելու համար։
  •  փոխադրողների համար ստեղծվել է բջջային DGS carrier հավելվածըորը ունի նաև web  տարբերակ համակարգչով աշխատելու համար։
DGS systems համակարգում  արդեն իսկ գրանցվել են 100+ մեքենաներ և տասնյակ պատվիրատուներ։

Մեր թիմը
Մեր աշխատակիցները ունեն երկար տարիների փորձ այս ոլորտում: Մենք ունենք մեքենաներ, բայց չունենք վարորդներ, որովհետև մեզ մոտ նրանք ,,փոխադրող մասնագետներ,, են, որոնք բացի մեքենա վարելը վերահսկում են նաև բեռների բարձման գործընթացը՝ զերծ պահելով տեղափոխման ժամանակ բեռի վնասման հնարավոր ռիսկերից : Մեր ,,Փոխադրող մասնագետները,, եռամսյակը մեկ անգամ անցնում են բժշկական ստուգումներ և մասնակցում են հատուկ վարման վերապատրաստման դասընթացների: Մեր ,,Փոխադրող մասնագետի,, նվազագույն փորձը այս ոլորտում 10 տարի է: Մեր մենեջերները, ունենալով մեծ փորձ, կկազմակերպեն Ձեր բեռնափոխադրումները ճիշտ ժամանակին և առանց խոչընդոտների:

Մենք առաջնորդվում ենք հետևյալ արժեքներով

* Ազնվություն, 

* Պարտաճանաչություն, 

* Ճշտապահություն, 

* Պրոֆեսիոնալիզմ, 

* Թափանցիկ աշխատանք,

 * Փոխօգնություն: